Apple Pay համակարգով այսուհետ հնարավոր կլինի վճարումներ կատարել նաև համացանցում
Apple Pay վճարային համակարգը հինգշաբթի պաշտոնապես ներկայացվել է ինտերնետ բրաուզերում iOS 10 օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար:
Ինչպես հայտնում է Business insider-ը`macOS Sierra օպերացիոն համակարգից օգտվողների համար ծառայությունը հասանելի կլինի հաջորդ շաբաթ: Հաճախորդները կկարողանան վճարումներ կատարել կայքէջում առկա «գնել» կոճակի միջոցով, ապա հաստատել գնումը Touch ID-ի օգնությամբ կամ իրենց iPhone-ի կամ Apple Watch ժամացույցի վրա թակելով:
Վճարումները նախկինի պես հնարավոր կլինի կատարել նաև բջջային հեռախոսներով:










