Արքայազն Չարլզն իր մեքենայով հարվածել է եղնիկի
Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չարլզն իր մեքենայով հարվածել է եղնիկի: Այս միջադեպի մասին, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Շոտլանդիայում` թագավորական Բալմորալ կալվածքում. այս մասին հայտնել է Mirror թերթը:
Ղեկին գտնվող 67-ամյա արքայազնը վթարի հետևանքով չի տուժել, սակայն նրա Audi ավտոմեքենան լրջորեն վնասվել է. փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Չարլզը զգույշ վարորդ է, սակայն երբեմն եղնիկները դուրս են գալիս ճանապարհ, և այդ ժամանակ ոչինչ անել չես կարող»,- նշել է աղբյուրը:
Արքայազնի լոնդոնյան նստավայրում հրաժարվել են մեկնաբանել այդ պատմությունը: Եղնիկի վիճակի մասին նույնպես չի հաղորդվում:
Համաձայն AA ընկերության, որն օգնում է վարորդներին բրիտանական ճանապարհներին, յուրաքանչյուր տարի Միացյալ Թագավարությունում մահանում է 40-75.000 եղնիկ: Նման վթարների հետևանքով տուժածների քանակը կազմում է մոտ 450 մարդ տարեկան, մի քանի մարդ մահանում է, իսկ մեքենաների վնասի ընդհանուր արժեքը կազմում է 14.5 մլն դոլար:










