Շվեդները ինքնագնաց մեքենա են ստեղծել, որը «ժպտում է» անցորդներին (տեսանյութ)

22:59 • 15.09.16

Շվեդական Semcom ընկերությունը ներկայացրել է ինքնագնաց ավտոմեքենայի նախատիպը, որը «ժպտում է» հետիոտն անցումով անցնող մարդկանց և ճանապարհ տալիս:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, նորարար տեխնոլոգիան կոչված է ցույց տալու անցորդներին, որ կարող են անվտանգ անցնել ճանապարհը` չվախենալով, որ մեքենան կշարունակի երթևեկությունը:

«Ժպտացող մեքենա» (The Smiling Car) նախագծի հիմնական գաղափարը այն է, որ ինքնագնաց մեքենաները չեն կարող անցորդների կամ այլ մեքենաների հետ հաղորդակցվել նույն կերպ ինչպես վարորդները: Շվեդները ուսումնասիրություն են կատարել` պարզելով, որ 10 հետիոտնից 8-ը տեսողական կոնտակտ է հաստատում վարորդների հետ փողոցն անցնելուց առաջ:

Ընկերությունում վստահ են, որ իրենց տեխնոլոգիական մշակումը օգտակար կլինի ապագայում, երբ ճանապարհներին բազմաթիվ ինքնագնաց մեքենաներ հայտնվեն:

 

Շվեդները ինքնագնաց մեքենա են ստեղծել, որը «ժպտում է» անցորդներին (տեսանյութ)