Ավստրալացի սենատորը կոչ է արել ներգաղթյալներին «չքվել» երկրից
Ավստրալացի սենատոր Պաուլին Հանսոնը կոչ է արել արգելել ներգաղթյալների մուտքը երկիր, իսկ նրանց, ովքեր արդեն գտնվում են պետության տարածքում, խնդրել է «չքվել». գրում է Лента-ն` The Independent-ին հղումով:
«Սպառնալիք կա, որ մեր երկիրը հեղեղում են մուսուլմանները, որոնց մշակույթը և գաղափարախոսությունը հակասում է մերին»,- հայտարարել է նա` նշելով, որ անհրաժեշտ է արգելել փարաջան:
Աղբյուրը նշում է, որ Հանսոնի ելույթը հիշեցրել է նրա 20 տարի առաջ հնչեցրած կոչը ներկայացուցիչների պալատում: Այն ժամանակ նա հայտարարել էր` «Ես անհանգստանում եմ, որ մեր երկիրը կհեղեղեն ասիացիները»:
Սենատորի խոսքով՝ ինքն օդանավակայան կուղարկեր այն ներգաղթյալներին, ովքեր չեն կարողացել ինտեգրվել ավստրալական հասարակությանը:
«Բավական է մզկիթներ կառուցել, իսկ արդեն կառուցվածները պետք է հսկողության տակ առնել»,- հայտարարել է Հանսոնը` հույս հայտնելով, որ խոսում է բոլոր ավստրալացիների անունից:










