Արցախի ճանաչումը թիվ մեկ աշխատանքային հարցն է մեզ համար. Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն ուշադրություն կենտրոնում գտնվող թիվ մեկ հարցը կլինի Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD- Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ) համար: The Armenian Weekly-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ֆեդերացիայի հաղորդակցության հարցերով տնօրեն Պետո Դեմիրճյանը:
«Լեռնային Ղարաբաղի ճանաչումը թիվ մեկ աշխատանքային հարցն է մեզ համար: Այս առումով, Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը շարունակում է բարձրացնել Ղարաբաղի հարցը տարբեր եվրոպական շրջանակներում», - ասել է Դեմիրճյանը:
Խոսելով Բելգիայի խորհրդարանական պատվիրակության` ԼՂՀ կատարած վերջին այցի մասին` Դեմիրճյանը հայտնել է, որ նրանց տպավորությունները դրական են եղել`հնարավորություն ստանալով ավելի լավ հասկանալ ղարաբաղյան հարցը: Նրա խոսքով`ԼՂՀ դիրքորոշումը բելգիացի խորհրդարանականների շրջանում ամրապնդվում է:










