Հայաստանում Beeline-ը մեկնարկել է iPhone-ի վաճառքը

17:14 • 15.09.16

Beeline–ի գրասենյակներում մեկնարկել է iPhone 6S վաճառքը։ Սմարթֆոնի արժեքը կազմում է 369 000 դրամ։ Հատուկ առաջարկի շրջանակում  սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա մեկ ամսով բաժանորդագրություն «Սմարթ  2500+»  սակագնային փաթեթին և 10 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում: Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաև բանկից՝ տարաժամկետ վճարման պայմանով 399 000 դրամ։

«Մենք պարբերաբար հետադարձ կապ ենք հաստատում մեր բաժանորդների հետ և արձագանքներում հաճախակի հանդիպում ենք առաջարկների, որպեսզի Beeline–ը սկսի Apple սմարթֆոնների վաճառքը։ Մենք միշտ ձգտում ենք մոտ լինել մեր բաժանորդներին՝ առաջարկելով նրանց պարզ և հարմար ծառայություններ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ  Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում արդեն վաճառվում է iPhone 6S սմարթֆոնը և ընկերությունը նախատեսում է հետագայում առաջարկել iPhone 7 նոր մոդելը» - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook  ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline-ի գրասենյակում։ 

 

Հայաստանում Beeline-ը մեկնարկել է iPhone-ի վաճառքը