Մեքսիկայում զինված անձինք հարձակում են գործել ավտոբուսի վրա և առևանգել 15 ուղևորի
Մեքսիկայի հյուսիսում գտնվող Կոաուիլա նահանգում զինված հանցագործները հարձակում են գործել ավտոբուսի վրա և առևանգել 15 ուղևորի։ Իշխանություններին տեղի ունեցածի մասին պատմել է ավտոբուսի վարորդը, գրում է korrespondent.net-ը։
Վարկածներից մեկի համաձայն՝ առևանգվածները կարող են ապօրինի ներգաղթյալներ լինել, որոնք ուղևորվում էին ԱՄՆ։ Նրանց ճակատագիրն անհայտ է մնում։
Մարտի սկզբին Մեքսիկայի իշխանությունները Նուևո Լեոն, Տամաուլիպաս, Սան Լուիս Պոտոսի և Կոաուիլա նահանգներ ռազմական ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ են ուղղել՝ կազմակերպված հանցավորության և ԱՄՆ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի համար։










