Հսկայական փչովի լուսինը թայֆունի ժամանակ մեծ խառնաշփոթ ու իրարանցում է առաջացրել Չինաստանի փողոցներում (նկարներ, տեսանյութ)

11:47 • 15.09.16

Չինաստանում անցկացվող Աշնանային փառատոնի ժամանակ սովորականի պես դեկորացիաներ են օգտագործվել, սակայն Ֆուցզյան նահանգում փառատոնի վայրից փողոց դուրս թռած փչովի լուսինը լուրջ խառնաշփոթ և իրարանցում է առաջացրել:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ուժեղ քամիների պատճառով հսկայական դեկորացիան պոկվել է ամրացված վայրից, փողոցներ ընկել, կանգնեցրել երթևեկությունն ու խուճապի մատնել բնակիչներին:

 

Հիշեցնենք, որ Չինաստանին պատուհասել է «Մերանտի» հզոր թայֆունը` իր հետ բերելով ուժեղ քամիներ ու հասցնելով հսկայական վնասներ: