Չինաստանի արևելքին վրա է հասել «Մերանտի» թայֆունը

06:29 • 15.09.16

Հզոր «Մերանտի» թայֆունը հինգշաբթի վրա է հասել Ֆունցզյան գավառին՝ իր հետ բերելով ուժեղ քամիներ, հաղորդում է Սինհուա գործակալությունը:



«Մերանտին»  իր ուժը ցույց է տվել տեղական ժամանակով 3:05 –ին: Քամու արագությունը հասել է 48 մ/վ արագության: Ավերածությունների ու մարդկային զոհերի մասին տեղեկություններ չկան:



Չորեքշաբթի երեկոյան «Մերանտի» թայֆունի մոտենալու կապակցությամբ Չինաստանի օդերևութաբանական ծառայությունը վտանգի բարձրագույն կարմիր մակարդակ է հայտարարել: Դեռ չորեքշաբթի դպրոցներն ու մանկապարտեզները փակվել էին:



Ավելի վաղ թայֆունը վրա էր հասել Թայվանի լողափին` առանց էլեկտրականության թողնելով 900 հազար ընտանիքի: