Ես գնացի աշխատելու. Տիգրան Հակոբյանն ընտրվեց հեռուստառադիոյի հանձնաժողովի անդամ
Պատգամավորների ձայների մեծամասնությամբ Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ ընտրվեց Տիգրան Հակոբյանը:
Ազգային ժողովում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությունից հետո ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, քվեարկությանը մասնակցել է 111 պատգամավոր, որոնցից 105-ը կողմ է քվեարկել թեկնածությանը: Դեմ է քվեարկել 4 հոգի:
Տիգրան Հակոբյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին՝ իրեն վստահության քվե տալու համար:
«Իմ գործընկերների հետ, հասարակության լայն շերտերի հետ, մենք անելիքներ ունենք: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ լրջագույն մարտահրավերները արդյունավետ լուծենք: Ես մեկ անգամ շնորհակալություն, ես գնացի աշխատելու»,- նշեց Տիգրան Հակոբյանը:










