Հիլարի Քլինթոնն առողջ է և պատրաստ է աշխատել. նրա բժշկի հայտարարությունը

09:26 • 15.09.16

Հիլարի Քլինթոնը, ում մոտ անցած շաբաթ թոքաբորբ է ախտորոշվել, «առողջ է և պատրաստ է աշխատել» ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այդ մասին ասված է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուի բժշկի նամակում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ամբողջական բժշկական հետազոտության արդյունքներով՝ նրա ֆիզիկական վիճակը «նորմալ» է համարվել, իսկ հոգեբանական վիճակը՝ «հիանալի»։

 

Քլինթոնի բժիշկ Լիսա Բարդակը նշել է նաև, որ Քլինթոնը «լավ վերականգնվում է հանգստի և հակաբիոտիկներով բուժման շնորհիվ»։

 

Քլինթոնի առողջական վիճակը տարբեր լուրերի առիթ էր դարձել այն բանից հետո, երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ վատացել էր: Հրապարակված տեսանյութերում կարելի է տեսնել, որ Քլինթոնը դժվարությամբ է կարողանում կանգնած մնալ, և օգնականները նրան մտցնում են միկրոավտոբուս: