ԱՄՆ-ում կին-նավաստիի հղիությունը չեն նկատել և ուղարկել են պայքարելու ԻՊ-ի դեմ
Դուայթ Էյզենհաուեր ավիակրի վրա բժիշկներն ընդունել են ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարող ամերիկացի զինվորականի ծննդաբերությունը: Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը: Ըստ պարբերականի՝ կին-նավաստին դիմել է բուժանձնակազմին՝ դժգոհելով, որ փորը ցավում է, իսկ մի քանի շաբաթ անց առողջ աղջիկ է ունեցել:
Հղիության մասին լուրը անակնկալի առաջ է կանգնեցրել ոչ միայն նավի հրամանատարությանն, այլև ապագա մայրիկին: Կինը տեղյակ չի եղել հղիության մասին, հակառակ դեպքում Պարսից ծոց ուղևորությունը կհետաձգեր:
Ավելին, ԱՄՆ-ի օրենսդրությամբ թույլ է տրվում նավի վրա գտնվել միայն մինչև 20 շաբաթական հղիներին: Դուրս է գալիս, որ ավիակրի ծառայություն անցնող սպաները խախտել են ներքին կարգուկանոնը:
Դեռ չի հաղորդվել արդյոք ապագա մայրիկը կպատժվի իր անհոգության համար, թե ոչ:










