ԱՄՆ-ում 5-ամյա երեխան հերոին է տարել մանկապարտեզ
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած միջադեպի գործով:
Ինչպես տեղեկացնում է Fox News-ը` հինգամյա երեխան իր հետ տնից մանկապարտեզ է բերել հերոինի 30 փաթեթ: Դաստիարակը սկզբում մտածել է, որ երեխան կոնֆետների փաթեթավորումների հետ է խաղում: Մոտենալով դրանք վերցնելու համար` դաստիարակչուհին հայտնաբերել է, որ դրանք իրականում հերոինի փաթեթներ են:
Ոստիկանության տվյալներով` երեխայի մոտ մոտ 30 փաթեթ է եղել, որոնց մի մասը նա բերել նախաճաշի տուփով:
Երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա օրգանիզմում թմրամիջոցի հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկանությունը դեռևս չի պարզել, թե որտեղից է երեխան վերցրել փաթեթները:










