Պակիստանում գնացքների բախման հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել
Պակիստանի Մուլտան քաղաքի մոտ երկու գնացք են իրար բախվել: Չորս մարդ զոհվել, 100-ը վիրավոր է, հաղորդում է Dunya News հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել արագընթաց Awami Express գնացքի հետ, որը չպետք է գտնվեր եկաթգծի այդ ճանապարհին: Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ բախման հետևանքով արագընթաց գնացքի չորս վագոն դուրս է եկել ճանապարհից:
Ըստ տեղի իշխանությունների՝ փրկարար ծառայությունները գնացքից դուրս են բերել բոլոր մարդկանց, ովքեր արգելափակված են եղել միջադեպի պատճառով: Բոլոր տուժածները տեղափոխվել են Մուլտան քաղաքի հիվանդանոց: Վթարի մնացած հանգամանքները պարզվում են:










