Պերեսի առողջական վիճակի մասին լուրերը մեծ թեթևություն են բերում. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հիվանդանոցում այցելել է նախկին նախագահ Շիմոն Պերեսին և այցի արդյունքում ընդունել է, որ մեծ թեթևություն է զգացել լսելով նրա առողջական վիճակի լավացման մասին:
Երեքշաբթի Պերեսը մեծ կաթված է ստացել և արհեստական կոմայի մեջ է գտնվում: 93-ամյա հիվանդի վիճակը գնահատվում էր ծանր- կայուն, սակայն չորեքշաբթի արդեն առաջին դրական արդյունքն է նկատվել:
Բժիշկների լավատեսության հիմքը հիմնական կենսագործունեության պարամետրերի կայունացումն է և արտաքին ազդակներին արձագանքումը:
Նշենք, որ Պերեսը Իսրայելի վերջին հիմնադիր-հայրերից է, նրա ռազմաարդյունաբերական համակարգի և միջուկային ծրագրերի ստեղծողներից մեկը:










