Եվրախորհրդարանի ղեկավարը Թրամփին «ողջ աշխարհի համար խնդիր» է անվանել

16:18 • 15.09.16

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կդառնա խնդիր ողջ աշխարհի համար, հայտնում է Reuters գործակալությունը։

 

«Թրամփը խնդիր է ոչ միայն Եվրամիության, այլև ողջ աշխարհի համար»,- ասել է Շուլցը։

 

Նրա խոսքով՝ եթե Թրամփը հաղթի ընտրություններում, ապա «առավելագույն պատասխանատվություն պահանջող տեղում կհայտնվի ակնհայտորեն անպատասխանատու մարդ»։