Գալապագոսյան արու կրիային հաջողվել է անհետացումից փրկել իր ցեղատեսակը  

02:00 • 15.09.16

 

Գալապագոսյան կղզիներում բնակվող Դիեգո անունով հսկա կրիան, միայնակ կարողացել է ոչ միայն փրկել իր ցեղատեսակն անհետացումից, այլև վերակենդանացնել այն:

Ինչպես ներկայացնում է The Daily Mail-ը` արու կրիան նախկինում բնակվել է  ամերիկյան Սան Դիեգո քաղաքի կենդանաբանական այգում: Կենդանաբանները նրան հատուկ տեղափոխել են Գալապագոսյան ազգային պարկ, որպեսզի փորձեն պահպանել կրիաների անհետացող ցեղատեսակի գոյությունը:

Գիտնականները առանձնապես մեծ հույսեր չէին փայփայում, սակայն սիրաշատ Դիեգոն կարողացել է պահպանել սեփական տեսակը: Կրիան 800 ձագերի հայր է դարձել, որոնք իրենց հերթին ևս 1200 ձագեր են լույս աշխարհ բերել:

Հայտնի է, որ մինչ կղզում Դիեգոյի հայտնվելը, այնտեղ 12 էգ և 2 արու են բնակվել, որոնց սերունդ տալ չէր հաջողվում:

Գիտնականները նշում են, որ Դիեգոն, ով այժմ արդեն 100 տարեկան է, շարունակում է իրագործել իր առաքելությունը:

Գալապագոսյան արու կրիային հաջողվել է անհետացումից փրկել իր ցեղատեսակը