ԱՄՆ-ում ոստիկանը գնդակահարել է 13-ամյա զինված դեռահասին

14:13 • 15.09.16

Ամերիկյան Օհայո նահանգում ոստիկանները գնդակահարել են 13-ամյա Քայրի Քինգին, որը զինված է եղել օդամղիչ ատրճանակով, գրում է Associated Press գործակալությունը:

 
Ոստիկանները ժամանել էին դեպքի վայր, երբ տեղի բնակիչներից մեկն ահազանգ էր կատարել զինված կողոպուտի մասին: 



Տուժածի խոսքով՝ նրա վրա զինված հարձակում են գործել՝ գումար պահանջելով:

 

Ավելի ուշ իրավապահ մարմիններին հաջողվել է հայտնաբերել երկու կասկածյալներին դեպքի վայրից ոչ հեռու տարածքում:

 

Օհայոյի ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ոստիկանները հետևել են խմբին ծառուղու տարածքում և նպատակ են ունեցել ձերբակալել նրանց, այդ պահին փախչողներից մեկը գոտկատեղից հանել է ատրճանակը: 

Ոստիկանության աշխատակիցը կրակել է կասկածյալի ուղղությամբ մի քանի անգամ: Դեռահասը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: