Վենեսուելայի բանտերից մեկում ականի պայթյունից 20 մարդ է տուժել
Վենեսուելայի Գուարիկո նահանգի բանտում ականի պայթյունից ամենաքիչը 22 մարդ է տուժել, հաղորդում է El Universal պարբերականը:
Նշվում է, որ ևս մեկ մարդ զոհվել է: Պարբերականի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Ֆրանկլին անունով կալանավորի ծննդյան օրվա տոնակատարությանը նախապատրաստվելու ընթացքում:
Հեղինակավոր կալանավորի ծննդյան օրվա կապակցությամբ տոնակատարությունը պետք է ընթանար բանտի տարածքում, որտեղ հրավիրված են եղել կալանավորի հարազատները, ինչպես նաև երեք երաժշտական խումբ և մի խումբ անիմատորներ: Դրա հետ մեկտեղ հյուրերի համար ձեռք էր բերվել մոտ 160 արկղ տարբեր ալկոհոլային ըմպելիք:










