Կինը այրվող ավտոբուսից 20 երեխայի կյանք է փրկել (տեսանյութ)
ԱՄՆ-ում կինը տարրական դպրոցի 20 աշակերտի կյանք է փրկել, երբ ավտոբուսի սրահում հրդեհ է բռնկվել: Միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել, իսկ տրանսպորտային միջոցի օպերատիվ վարորդին արդեն հերոս են համարում, հաղորդում է СNN-ը:
Մերիլենդ նահանգում տարրական դասարանի աշակերտները սովորականի նման ուղևորվում են դպրոց, երբ ավտոբուսը սկսել է վառվել: Տրանսպորտային միջոցի վարորդ Ռենեյտա Սմիթը մեկ առ մեկ դուրս է բերել բոլոր 20 ուղևորներին, իսկ դրանից հետո ևս մեկ անգամ բարձրացել է դատարկ սրահ, որպեսզի տեսնի արդյոք ինչ-որ մեկը կա, թե ոչ:
«Ես ինքս երկու երեխաների մայր եմ: Այդ պատճառով երեխաների մասին հոգ տանելը իմ պարտքն է»,- հայտարարել է Սմիթը:
Բոլորն անվնաս վերադարձել են իրենց տները: Ծնողները կին վարորդին անդադար շնորհակալություն են հայտնում:










