Ռուս պաշտոնյայի տանը հայտնաբերված ավելի քան 1 տոննա քաշով դոլարների և եվրոների ծագման վարկած է առաջ քաշվել
ՌԴ Ներքին գործերի նախարարության կոռուպցիայի հակազդման ու տնտեսական անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Զախարչենկոյի բնակարանում օրերս իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերված ահռելի քանակությամբ գումարը կարող է լինել պաշտոնյայի ընտանեկան բիզնեսի արդյունք: Ինչպես նշում է Коммерсантъ-ը, սա վարկածներից մեկն է, որն այժմ ստուգվում է:
Համաձայն այդ վարկածի`մեղադրյալի հայր Վիկտոր Զախարչենկոն, որն, ըստ հրատարակության տվյալների, բանկային շրջանակներում հայտնի է որպես ֆինանսական սխեմաներ մշակող, իր որդու հետ խնդրահարույց բանկերի սեփականատերերին ու կառավարիչներին օգնել է նվազագույնի հասցնել կորուստները, նախքան Կենտրոնական բանկի կողմից այդ բանկերի արտոնագրերը հետ կանչելը:
Հիշեցնենք, որ Դմիտրի Զախարչենկոյի բնակարանում օրերս իրականացված խուզարկության արդյունքում ահռելի քանակությամբ գումար է առգրավվել: Բացի այդ, նրա ընտանիքի անդամների շվեյցարական բանկային հաշիվներին հայտնաբերվել է մոտ 300 մլն եվրո:










