Պեկինում մարդիկ «գրոհել» են Apple-ի խանութը` iPhone 7-ի վաճառքի մեկնարկի կապակցությամբ (լուսանկարներ)

10:24 • 16.09.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության արտադրանքի չինացի երկրպագուներն ուրբաթ առավոտյան՝ 7-րդ սերնդի iPhone սմարթֆոնի վաճառքի մեկնարկի կապակցությամբ «գրոհել» են Պեկինի կենտրոնում գտնվող Apple-ի խոշորագույն խանութներից մեկը:

Ինչպես նշում է ria.ru-ն, նախքան խանութի բացվելը տեղի իշխանությունները տեղադրել են հատուկ արգելապատնեշներ՝ գնորդների հերթը վերահսկելու համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ բացվելուց 1 ժամ առաջ հերթը բավական սակավաթիվ է եղել, սակայն որոշ ժամանակ անց մարդկանց թիվն ավելացել է: Նշվում է, որ խանութի ապակյա դռների բացվելուն պես ամբոխը լցվել է ներս, որտեղ նախապես տեղադրված են եղել iPhone 7 սմարթֆոնի նոր մոդելները:

Խանութի աշխատակիցը պատմել է, որ ներկայում հեռախոսը կարող են ձեռք բերել միայն նրանք, ովքեր iPhone 7-ը նախապես են պատվիրել:

Նշենք, որ սեպտեմբերի 16-ից մեկնարկել է iPhone 7-ի առաքումը 28 երկիր, որոնց թվում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Սինգապուրն ու Արաբական Միացյալ Էմիրությունները:

Image result for Hundreds queue outside Apple stores in China as iPhone 7 goes on sale