Փարիզում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (լուսանկարներ)
Փարիզում շուրջ 13.000 մարդ մասնակցել է աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ կազմակերպված բողոքի ցույցին: Ոստիկաններն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել ցույցը ցրելու համար: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:
Ցույցի մասնակիցների մեծ մասը խաղաղ քայլերթ է անցկացրել, սակայն ցուցարարների մի խումբ սկսել է «Մոլոտովյան կոկտեյլներ» և այլ իրեր նետել ոստիկանների ուղղությամբ:
Բախման հետևանքով տուժել է առնվազն 12 մարդ, որոնցից 8-ը՝ ոստիկան: Ձերբակալվել է 10 ցուցարար:

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, սա արդեն 14-րդ բողոքի ակցիան է վեց ամսվա ընթացքում, որն ուղղված է աշխատանքային օրենսդրության մեջ կատարվելիք փոփոխությունների դեմ:
Բոլոր այս ակցիաները հիմնականում ավարտվել են բռնությամբ և բախումներով:
Ցուցարարների ջանքերն առայժմ ապարդյուն են անցնում:











