Ահաբեկչության վարկածը բացառվում է. Դիժոնի քաղաքապետը՝ քաղաքում որոտացած պայթյունի մասին

13:19 • 16.09.16

Ֆրանսիական Դիժոն քաղաքի քաղաքապետ Ֆրանսուա Ռեբսամենը BFMTV հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ բնակելի շենքերից մեկում պայթյունի հավանական պատճառը գազի արտահոսքն է: Նա նաև նշել է, որ հստակ պատճառը դեռևս անհրաժեշտ է պարզել, սակայն ահաբեկչության վարկածը բացառվում է:

 

Ռեբսամենի խոսքով` փրկարարները փլուզված շինությունից ութ տուժածի են տարհանել, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում:

 

Շարունակվում են փլատակների տակ մնացած մարդկանց որոնումները, և փրկարարական աշխատանքներում ներգրավված են կինոլոգները (շներով զբաղվող մասնագետներ), մեջբերում է РИА Новости-ն ֆրանսիական հեռուստաալիքի հայտարարությունը:

 

Հիշեցնենք, որ տեղական ժամանակով ժամը 09:15-ին Ֆրանսիական Դիժոն քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել: