Հայաստանը պատրաստվում է անկախության 25-ամյակի զորահանդեսին (տեսանյութ, լուսանկարներ)

15:25 • 16.09.16

 

Երևանի Հանրապետության հրապարակում այսօր ժամը 12.00-ից մեկնարկել են ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի արարողության նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես՝ հրապարակում մեկնարկել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի փորձը:

Նշենք, որ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 6-ը և սեպտեմբերի 15-ին, ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 6-ը, կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակում:

Հորդորում ենք վարորդներին՝ վերը նշված ժամերից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցները Հանրապետության հրապարակի տարածքից, հակառակ դեպքում՝ Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել հատուկ պահպանվող տարածք: