Անկախության տոնի առթիվ հրապարակում ընթանում է զորահանդեսի փորձը (տեսանյութ, լուսանկարներ)

17:55 • 16.09.16

Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, այս պահին ընթանում է Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի փորձը:

Մի քանի ժամ առաջ Երևանի կենտրոնական փողոցներով հրապարակ էր տեղափոխվել ներկայացվող զինտեխնիկան:

Զորահանդեսի փորձին ներկա են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան
Օհանյանը, փոխնախարարներ՝ Դավիթ Տոնոյանն ու Արա Նազարյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլոք: