Ինդոնեզիայի արևելքում 5.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել

05:01 • 16.09.16

Ինդոնեզիայի արևելքում ուրբաթ տեղի ունեցած 5.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ցունամիի առաջացման սպառնալիք չի ներկայացնում, RIA Novosti-ին հաղորդել է Օդերևութաբանական գերատեսչության ազգային կենտրոնը:

Ըստ ինդոնեզական սեյսմոլոգիական տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը  գտնվել է Մոլուկկի գավառից 94կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի օջախը տեղակայված է եղել 113կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: