Նյու-Յորքի կենտրոնում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա

03:56 • 16.09.16

Նյու-Յորքի կենտրոնում տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանի վրա, հաղորդում է CBS հեռուստաալիքը:  Դեպքի վայրը շրջափակվել է ոստիկանության կողմից:

Մանրամասնվում է, որ հարձակման ժամանակ ոստիկանության ամենաքիչը մեկ ներկայացուցիչ կրակ է բացել հանցագործի ուղղությամբ:

New York Daily News պարբերականը հաղորդում է, որ հարձակվողը Աքրամ Ջուդեհն է:  Ականատեսների խոսքով՝ ոստիկանները տղամարդու ուղղությամբ 10-15 կրակոց են արձակել, որից հետո նա ընկել է գետնին: Դրա հետ մեկտեղ, ոստիկանը հարձակման հետևանքով գլխի խորը վիրավորում է ստացել:

Դեպքի վայրը շրջափակված է, քաղաքի վերևում ուղղաթիռ է հերթապահում: