Գերմանական Օկտոբերֆեստի ժամանակ կուժեղացվեն անվտանգության միջոցառումները

12:21 • 16.09.16

Գերմանիայի Մյունխեն քաղաքում նշվող Օկտոբերֆեստն այս տարի կանցկացվի արդեն 183-րդ անգամ` սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 3-ը:

 

Ինչպես նշում է РИА Новости-ն, այս տարվա տոնակատարության ժամանակ կուժեղացվեն ու կխստացվեն անվտանգության միջոցառումները, քանի որ վերջերս Գերմանիան փախստականների ուժեղ ներհոսքի ու դրա հետևանքով ծագած խնդիրների պատճառով նոր պայմաններում է ապրում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ չնայած վերջերս Գերմանիայում ու Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական ակտերին ու առանձին հարձակողական գործողություններին` իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել երկրի կարևորագույն տոներից մեկից և աշխատում են անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու ուղղությամբ:

 

Նշենք, որ Օկտոբերֆեստն աշխարհի ամենամեծ գարեջրային փառատոնն է ու անցկացվում է բավարական Մյունխեն քաղաքում: