Գիտնականներն անվանել են ամենաերկար տևած ու երկար ձգված կայծակները

02:45 • 16.09.16

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության փորձագետների հանձնաժողովը հաստատել է երկու համաշխարհային ռեկորդ Երկրի վրա տեղի ունեցած կայծակների շարքում:  Իր երկարությամբ ամենաերկար կայծակը եղել է մոտ 300կմ ու գրանցվել է Օքլահոմա նահանգում 2007թ-ին, իսկ տևողությամբ ամենաերկար կայծակը եղել է 7.7 վայրկյան և գրանցվել է 2012թ-ի օգոստոսի 30-ին Ֆրանսիայի հարավում:

Ինչպես այդ կապակցությամբ հայտարարել է հանձնաժողովի գլխավոր քարտուղար Պետերի Տալասը՝ «կայծակը բնական խոշոր վտանգ է, որn ամեն տարի շատ կյանքեր է խլում»: Նման բնական երևույթների մոնիթորինգը թույլ կտա  բարելավել բնակչության անվտանգության ցուցանիշը:  Ամենաերկարատև ու երկար ձգված կայծակները հնարավոր է եղել ֆիքսել շնորհիվ նորարարական զարգացած տեխնիկայի:

Ռեկորդակիր կայծակների ցուցակը որոշող հանձնաժողովի մեջ ընդգրկված են եղել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Չինաստանի, Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի մասնագետները:

 

Գիտնականներն անվանել են ամենաերկար տևած ու երկար ձգված կայծակները