Թրամփը թույլ է տվել հայտնի հեռուստահաղորդավարին «գզգզել» իր մազերը (լուսանկարներ, տեսանյութ)

09:25 • 16.09.16

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը, հյուրընկալվելով հայտնի The Tonight Show հումորիստական հաղորդմանը, ստիպված է եղել նկարահանման տաղավարից   «գզգզված» մազերով հեռանալ:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, էքսցենտրիկ միլիարդատերը հաղորդավար Ջիմի Ֆելոնի հետ զրուցել է ինչպես լուրջ, այնպես էլ անլուրջ թեմաների մասին:

 

Հաղորդման վերջում Ֆելոնը Թրամփին առաջարկել է նախքան Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելը «մի հիմարություն» անել:

 

Այնուհետև հաղորդավարը մանրամասնել է, որ շատ է ուզում խառնել Թրամփի հայտնի սանրվածքը: Սկզբում հյուրը հանկարծակիի է եկել նման խնդրանքից, բայց մի քանի վայրկյան մտածելուց հետո համաձայնել է:

 

«Լա՛վ, մարդիկ ինձ 1 ժամից Նյու Հեմփշիրում են սպասում, հուսով եմ, որ նրանք ինձ կհասկանան»,- ժպտալով ասել է քաղաքական գործիչը:

 

Դրանից հետո Ֆելոնը, հանդիսատեսի ծափահարությունների ներքո, մոտեցել է Թրամփին ու «գզգզել» նրա մազերը:

 

Image result for fallon mi8sses up trump's hair

Image result for fallon misses up trump's hair

Image result for fallon mi8sses up trump's hair