Ուզբեկստանի վարչապետ Միրզիյաևն առաջադրվել է նախագահի պաշտոնում

11:47 • 16.09.16

Ուզբեկստանի վարչապետ Շավքաթ Միրզիյաևը, որը ժամանակավորապես կատարում է երկրի նախագահի պարտականությունները, առաջադրվել է նախագահի պաշտոնում, գրում է ռուսական «Газета.Ru» կայքը:



Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո Միրզիյաևը ժամանակավորապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը:



Իսլամ Քարիմովի մահվան մասին հաղորդվել էր սեպտեմբերի 2-ին, նրա թաղման արարողությունը տեղի է ունեցել Սամարղանդում, որտեղ երկրի առաջին նախագահին հուղարկավորել են իր ծնողների կողքին: