Բելգիայում առաջին անգամ երեխայի են էֆթանազիայի ենթարկել
Բելգիայում բժիշկները էվթանազիայի են ենթարկել անչափահաս երեխայի, հայտնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել առաջին անգամ` 2014-ին օրենքն ընդունելուց հետո, որը թույլ է տալիս էվթանազիան բոլոր տարիքի երեխաների համար:
Էֆթանազիայի գնահատման հանձնաժողովի և դաշնային հանձնաժողովի նախագահ Վիմ Դիստելմանսը հայտարարել է, որ տվյալ դեպքը գրանցվել է նախորդ շաբաթ: Նա նշել է, որ երեխան գտնվել է ծայրահեղ վիճակում, սակայն չի նշել նրա հիվանդությունը և տարիքը:
Էֆթանազիան Բելգիայում թույլատրված է 2002-ից: Բելգիան այս պահին միակ երկիրն է աշխարհում, որտեղ էֆթանազիան թույլատրվում է կիրառել ցանկացած տարիքի ծայրահեղ վիճակում գտնվող երեխաների հանդեպ:










