Հոլիվուդում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա. կան զոհեր ու տուժածներ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է, իսկ երկուսը՝ ծանր վնասվածքներ ստացել: Այս մասին հաղորդում է ABC մեդիախումբը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի երեկոյան` Լոս Անջելեսի Արևելյան Հոլիվուդ շրջանում:
Ոստիկանները պարզել են, որ կասկածյալը փախուստի է դիմել դեպքի վայրից: Ականատեսների խոսքերով` նա եղել է լատինամերիկյան արտաքինով, մոտ 175 սմ հասակով տղամարդ:
Նշվում է, որ դեռ տեղեկություններ չկան, թե արդյոք հրաձգությունը կապ ունի ավազակախմբերի մրցակցության հետ:










