ԱՄՆ-ն կհրաժարվի Սիրիայի հարցում ՌԴ-ի հետ համագործակցությունից, եթե երկրում շարունակվի բռնությունը. Օբամա

09:58 • 17.09.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ, հաղորդում է vesti.ru-ն:

 

Հանդիպման ընթացքում նախագահը հայտնել է, որ ԱՄՆ-ն չի համագործակցի Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում, եթե երկրում չդադարեցվի բռնությունը: Նա նաև նշել է, որ մտահոգված է սիրիական ռեժիմի` «մարդասիրական օգնության արգելափակմամբ»:

 

Նրա խոսքով` Ռուսաստանի հետ համաձայնագրի գործողությունը չի երկարացվի, մինչև Սիրիայում 7 օրվա ընթացքում շարունակաբար չքչանա բռնությունն ու նույն ժամանակահատվածում չապահովվի մարդասիրական օգնությունը:

 

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո ասել էր, որ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը պետք է հաստատվի 7 օրվա ընթացքում, ինչից հետո կստեղծվի ահաբեկիչների և չափավոր ընդդիմության տարանջատման կենտրոն։