Ամերիկյան Օրլանդո քաղաքում հրաձգություն է եղել, կա զոհ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 6 մարդ վիրավորվել է, գրում է WFTV ալիքը:
Նախնական տվյալների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել բիլյարդ խաղալու սրահի հարևանությամբ: Անհայտ անձը կրակ է բացել մեքենայի միջից, այնուհետև անհետացել է:
Ընդհանուր շենքի հարևանությամբ եղել է մոտ 200 մարդ: Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Օրլանդո քաղաքում զինված տղամարդը միասեռականների ակումբում 49 մարդ էր սպանել, ևս 50 մարդ վիրավորվել էր:










