Դեպի Իբիցա չվերթն ընդհատվել է ուղևորի ագրեսիվության ու սրտխառնոցի պատճառով (տեսանյութ)
Գլազգոյից Իբիցա ուղևորվող ֆրանսիական ASL Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարբած ուղևորի պատճառով հարկադիր վայրէջք է իրականացրել, հաղորդում է Airlive պորտալը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին: Օդանավի հրամանատարը որոշել է հարկադիր վայրէջք իրականացնել այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել: Դրանից բացի, ուղևորը հարբածության պատճառով փսխել է ինքնաթիռի սրահում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում: Կռվարարին հանձնել են ոստիկանությանը, ինչից հետո ինքնաթիռը շարունակել է ուղևորությունը:










