Ահազանգով մեկնած ոստիկանները նռնակ և փամփուշտներ են հայտնաբերել

11:19 • 17.09.16

Ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մարտունի քաղաքից լճի ափ իջնող ճանապարհի ձախակողմյան անտառում գտնվող աղբարկղի մեջ նռնակ և փամփուշտներ է թողել: 

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ, 5.6 մմ տրամաչափի՝ 32, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 109 փամփուշտ և նռնակի 3 պայթուցիչ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: