Երևանում 28-ամյա քաղաքացին բերման է ենթարկվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի, Էրեբունու բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 6-ին, իր տնից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Սարգիս Ա.-ն։
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, վերջինս սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:










