Պուտինը Ղրղզստանի նախագահին պարգևատրել է «Ալեքսանդր Նևսկի» շքանշանով

11:26 • 17.09.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին Բիշքեկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պարգևատրել է «Ալեքսանդր Նևսկի» շքանշանով, հաղորդում է РИА Новости-ն:

 

Նշվում է, որ «փոխադարձ վստահության ու ռազմավարական գործընկերության վրա հիմնված Ռուսաստանի ու Ղրղզստանի բազմակողմանի համագործակցության գործում մեծ ավանդի համար» շքանշանի հանձնումը նվիրված է Աթամբաևի 60-ամյակին, որը նշվում է այսօր։