ՌԴ-ում «լռության օր» է. ռուսաստանցիները պատրաստվում են Պետդումայի ընտրություններին

10:32 • 17.09.16

Ռուսաստանում սեպտեմբերի 18-ին կանցկացվի քվեարկության միասնական օրը, որը ենթադրում է յոթերորդ գումարման Պետդումայի պատգամավորների, ինը շրջանների մարզպետների ու 39 օրենսդրական ժողովի պատգամավորների ընտրություններ, հաղորդում է РИА Новости-ն:

 

 

Նշվում է, որ երկրի տարբեր մասերում կանցկացվեն ավագանու ընտրություններ, ինչպես նաև` ավելի քան 150 տեղական հանրաքվեներ, իսկ Մարի Էլում, Կալմիկիայում ու Մագադանի մարզում ռուսաստանցիները կընտրեն միայն Պետդումայի պատգամավորներին:


Աղբյուրը մանրամասնում է, որ ընտրատեղամասերը բաց կլինեն տեղական ժամանակով ժամը 08:00-ից 20:00-ը: Իսկ այսօր Ռուսաստանում «լռության օր» է։