Smart թևնոցը օգտատիրոջ ձեռքը վերածում է իրական հեռախոսի (տեսանյութ)

00:08 • 17.09.16

Oddity Central-ը ներկայացրել է Signl կոչվող նորարար գաջեթը, որը թույլ է տալիս օգտատերերին հեռախոսազանգեր ընդունել` մատի ծայրով պարզապես դիպչելով ականջին: Սարքը ձայնը փոխանցում է մարմնի միջով` մարդու ձեռքն իրապես վերածելով հեռախոսի:

Նախկինում TipTalk անունով հայտնի սարքավորումը մշակվել է հարավկորեական Innomdle Lab ընկերության կողմից: Նորագույն ստարտափը 2015-ին հիմնել են Samsung-ի երեք նախկին աշխատակիցները:

Սարքն իրենից «խելացի» ժապավեն է ներկայացնում, որը կարելի է կրել առանց որևէ բանի, դասական կամ smart ժամացույցի հետ: Այն հեռախոսին միանում է Bluetooth-ի միջոցով և ներկառուցված համակարգի միջոցով ձայնը փոխանցում է մարմնով: Ժապավենի վրա առկա բարձրախոսը թույլ է տալիս զրուցել ասես հեռախոսով խոսելիս:

 

 

 

Smart թևնոցը օգտատիրոջ ձեռքը վերածում է իրական հեռախոսի (տեսանյութ)