Լեոնարդո դի Կապրիոն, Մայքլ Դուգլասն ու մի շարք այլ աստղեր ելույթ են ունեցել ՄԱԿ-ում (լուսանկարներ)
Արևմտյան կինոաշխարհի և երգարվեստի մի շարք հայտնի ներկայացուցիչներ Խաղաղության միջազգային օրվա (սեպտեմբերի 21) նախօրեին ելույթ են ունեցել ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, երևելի ամբիոնից մասնավորապես ելույթ են ունեցել օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն, նրա ավագ գործընկեր Մայքլ Դուգլասն ու անվանի երաժիշտ Սթիվի Ուոնդերը:
Համաշխարհային ճանաչում ուենցող աստղերը խոսել են բնապահպանական խնդիրներից, ինչպես նաև կոչ են արել վերջ տալ աշխարհի տարբեր անկյուններում ընթացող արյունալի հակամարտություններին:

















