Աշտարակի 14/4 ընտրատեղամասում 760 ընտրողից ընտրություններին մասնակցել է 440-ը

21:33 • 18.09.16

Աշտարակ քաղաքի 14/4 ընտրատեղամասում 760 ընտրողից ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 440 ընտրող:

Լրագրող Գալստյան Նարինեն ընտրությունների ընթացքը չնայած նորմալ գնահատեց, միաժամանակ նշեց, որ խախտումներ ևս արձանագրվել են: «Եղավ դեպք, երբ մեկի անվան փոխարեն արդեն քվեարկվել էր։ Հանձնաժողովի անդամները և վստահված անձինք ընդհանուր հայտարարի եկան և որոշեցին հետ բերել այլ քաղաքացու փոխարեն քվեարկած անձին: Արձանագրություն կազմվեց»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և նշեց, որ ինքը անհամաչափ է գնահատում հանձնաժողովի նախագահի այդ գործողությունը:

Լրագրողը նաև նկատել է, որ շատ վստահված անձինք չեն կրել վկայականներ:

Նշենք, որ երբ ժամը 20:00-ին փակվեց ընտրատեղամասը, վստահված անձանցից մեկը գրեթե կես ժամ ուշացումով էր ներկայացել և նրան թույլ չէին տալիս ներս մտնել, որից հետո նա աղմուկ բարձրացրեց:

Այնուհետ հանձնաժողովի նախագահը փորձեց ճշտել, թե օրենքով ինչպես է սահմանված և, հաշվի առնելով, որ տվյալ թեկնածուի վստահված անձ չկա ընտրատեղամասում, նրան թույլատրեցին ներս մտնել: