Էջմիածնի ընտրատեղամասերում ակտիվություն կա (տեսանյութ)

18:44 • 18.09.16

Էջմիածին քաղաքում շարունակվում են քաղաքապետի և ավագանու ընտրությունները, որոնց մասնակցում են գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ Մանվել Գրիգորյանի որդին և Արթուր Թումանյանը:

Նախօրեին թեկնածուների միջև բախում էր եղել, քաղաքում կրակոցներ էին հնչել, ինչից հետո Թումանյանն ու իր թիմակիցը՝ Ստեփան Աբգարյանը, ով նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին է, հայտնվել էին հիվանդանոցում:

Ընտրական գործընթացը, սակայն, ինչպես հավաստիացնում էին տեղի իշխանությունները, կրակոցներից հետո չի խաթարվել:

Tert.am-ը լրագրողը քաղաքի տարբեր հատվածների ընտրատեղամասերում մասնակցեց ընտրական պրոցեսին, որտեղ հանձնաժողովի բոլոր նախագահները նշեցին, որ խախտումներ մինչ այդ ժամը չեն գրանցել, լարվածություն չեն արձանագրել:

Տեղամասերի հանձնաժողովների նախագահները նշեցին նաև, որ մարդկանց հոսքը բավական ակտիվ է:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում։