Աշտարակի 14/7 տեղամասում ընտրություններն անցնում են անկազմակերպ, մախինացիաներով. վստահված անձ

15:37 • 18.09.16

Աշտարակ քաղաքում 14/7 ընտրատեղամասում վստահված անձ Վարդուշ Մարտիրոսյանը հայտարարեց, որ ընտրություններն անցնում են անկազմակերպ, «մախինացիաներով» և ընտրողներին օգնող քաղաքացիները չեն գրանցվում: 

Tert.am-ի հարցին, թե կարո՞ղ է մասնավորապես նշել, թե ինչ «մախինացիաներ» է նկատել, նա ասաց, որ  օրինակներ չի ուզում ասել:

Հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից հանձնաժողովի նախագահ Շուշանիկ Շուխյանը նշեց, որ բոլոր օգնողները գրանցվում են: «Քանի չեն գրանցվել, չեն մտնում օգնելու»,-ասաց նա:

Վստահված մյուս անդամները գտնում են, որ ընտրությունները տեղամասում անցնում են նորմալ: