Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հոսպիտալացվել է

14:10 • 18.09.16

Ֆրանսիայի նախկին նախագահ 83-ամյա Ժակ Շիրակը հոսպիտալացվել է թոքերի վարակով։ Այդ մասին հայտնել է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքական գործչի բարեկամներին։

Հաղորդվում է, որ Շիրակին տեղափոխել են Փարիզի Պիտյե-Սալպետրիեր հիվանդանոց։ Սպասվում է, որ մոտակա օրերի ընթացքում նա կլինի հիվանդանոցում։

Ինչպես նշում է գործակալությունը, քաղաքական գործիչը հոսպիտալացվել է Մարոկկոյից Փարիզ վերադառնալուց հետո, որտեղ նա գտնվում էր իր ընտանիքի հետ։

Ժակ Շիրակը եղել է Ֆրանսիայի 22-րդ նախագահը՝ 1995-ից 2007 թվականներին։