Facebook-ում արագորեն տարածվում է հղում,  որը մարդկանց անձնական տվյալներ է գողանում

15:30 • 18.09.16

Այսօր առավոտվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայ օգտատերերը տարածում են կայքի հղումներ և ուրախությամբ հաղորդում, թե իրենք Fly Dubay! ավիաընկերությունից  երկու անվճար «Բիզնես դասի» տոմս են նվեր ստացել՝ ընկերության 13-ամյակի առթիվ:

Tert.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այն վիրուս չէ, բայց կայքի միջոցով մարդկանց մասին անձնական տվյալներ  գողանալու ձև է։

«Նման կայքեր մտնելուց առաջ մարդիկ նախ պետք է ուշադրություն դարձնեն կայքի դոմեյնին՝ հասցեին: Էս դեպքում շատ արտառոց հասցե է՝ FLYDUBAI.COM-IWATCH.COM․ դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ, պետք չէ մտնել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը: