Կարեն Կարապետյանը շատ հայրենասեր տղա է, արցախցի է. Մանվել Գրիգորյան
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատելու է եկել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
«Ճանաչելով Կարեն Կարապետյանին՝ վստահ եմ, որ եթե հնարավորություն կա ճիշտ աշխատելու, պիտի կաշխատի: Ինձ թվում՝ եկել է աշխատելու։ Նա ոչ փողի կարիք ունի, ոչ ցուցադրելու: Կարեն Կարապետյանը շատ հայրենասեր տղա է, արցախցի ա, սա շատ կարևոր է: Նա Արցախի հարցում ոչ մի քայլ հետ չի գնա: Նա մեծ ներդրումներ ունի Արցախում, նու՝ Հայաստանում էլ, բայց որոշ խնդիրներ կար մեզ համար, որ ավելի ամրապնդվավ»,- նշեց Մանվել Գրիգորյանը:
Պատգամավորը նկատեց, որ Հովիկ Աբրահամյանն էլ «սահմանի տղա էր, բայց մի անգամ ստացվում կամ չի ստացվում, սպորտի նման»:
Հարցին՝ Կարեն Կարապետյանը կկարողանա՞ խաղի կանոններ փոխել, գեներալ Գրիգորյանը պատասխանեց. «Առաջին օրը, հենց առաջին նիստին ասաց՝ բոլորին խորհուրդ եմ տալիս պարտականությունները կատարել: Իսկ ինքը ինչքանով կկարողանա, հեշտ չի, բայց ինչ կարա, կփորձի բերել տեղը»:










