Մասիսում Tert.am–ի լրագրողը նույն քաղաքացուն նկատել է տարբեր ընտրատեղամասերում (լուսանկարներ)
Մասիսի ՏԻՄ ընտրություններում ավագանու տեղերի համար մրցակցությունը բավական մեծ է. ավագանու 15 տեղի համար պայքարում են 32 թեկնածու։
Ընտրատեղամասերում շրջագայության ժամանակ Tert.am-ի լրագրողը նկատել է, որ նույն մարդիկ քաղաքացիներ են բերում և ուղղորդում: Առավել աչքի էր ընկնում նրանցից մեկը (ստորև լուսանկարում), ով շրջագայում էր տեղամասերից տեղամաս, անարգել ներսուդուրս անում, զրույցի բռնվում ընտրողների հետ:
Նշված քաղաքացուց Tert.am–ը հետաքրքրվեց, թե կոնկրետ 16/01 ընտրատեղամասում ինքը որպես ինչ է ներկայանում՝ հանձնաժողովի անդա՞մ է, թե վստահված ա՞նձ, ինչին նա պատասխանեց, թե ընտրությունների հետ ընդհանրապես կապ չունի:
Հարցին, թե այդ դեպքում ինչու է այսպես ակտիվ բոլոր տեղամասերում շրջում, պատասխանեց՝ «Լավ եմ անում, կայֆավատ եմ ըլնում» ու հեռացավ:
Նշենք, որ չնայած դրան, ընդհանուր առմամբ, ընտրությունները Մասիսում խաղաղ են անցնում: Ժամանակ առ ժամանակ միայն նկատելի է, որ նույն քվեախցում միառժամանակ երկու հոգի են քվեարկում, ինչը ընտրական խախտում է:





.jpg?1474209637744)










